Իրանը սպառնում է փակել նավթի ճանապարհը․ Օրմուզով ԱՄՆ-ին նավթ չի անցնի
Իրան
Իրանը հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի ԱՄՆ-ի համար նախատեսված նավթը անցնի Օրմուզի նեղուցով։ Այդ մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական ռազմական շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Էբրահիմ Զոլֆաղարին։ Նրա խոսքերը հրապարակել է ISNA գործակալությունը։
Իրանական ռազմական ներկայացուցչի խոսքով՝ Թեհրանը չի թույլատրի, որպեսզի Օրմուզի նեղուցով անցնի «ոչ մի լիտր նավթ», որը նախատեսված է ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների համար։ Զոլֆաղարին նշել է, որ Իրանը կարող է թիրախ համարել այն նավերը, որոնք նավթ են տեղափոխում ԱՄՆ-ի, Իսրայելի կամ նրանց գործընկերների համար։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում անվտանգության մակարդակը անմիջականորեն ազդելու է համաշխարհային նավթի գների վրա։ Զոլֆաղարին նաև չի բացառել, որ լարվածության աճի դեպքում նավթի գինը կարող է հասնել մինչև 200 դոլարի մեկ բարելի համար։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում