Իրանը նոր պայման է սահմանել Օրմուզի նեղուցով անցնող նավերի համար
Իրան
Իրանը հայտարարել է, որ Օրմուզի նեղուցով անցնող բոլոր նավերը պարտավոր են նախապես թույլտվություն ստանալ իրանական իշխանություններից։ Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալիռեզա Թանգսիրին, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նավ, որը մտադիր է անցնել Օրմուզի նեղուցով, պետք է ստանա Իրանի թույլտվությունը։ Թանգսիրին նաև նշել է, որ որոշ նավեր անտեսել են իրանական կողմի նախազգուշացումները և փորձել են անցնել նեղուցով՝ հավատալով «կեղծ խոստումներին», ինչի արդյունքում դրանք կանգնեցվել են։
Ավելի վաղ Իրանի ռազմական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել էր, որ Թեհրանը չի թույլատրի, որպեսզի Օրմուզի նեղուցով անցնի ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների համար նախատեսված նավթը։ Օրմուզի նեղուցը համարվում է աշխարհի կարևորագույն էներգետիկ ուղիներից մեկը, որով իրականացվում է համաշխարհային նավթի մատակարարումների զգալի մասը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում