Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

2 ամիս կալանք դատախազին հարվածելու համար

Իրավունք

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր սկսվեց «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարելու համար դատապարտված Ստեփան Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է 2012-ի հուլիսի 26-ի դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար:

Նշենք, որ հուլիսի 26-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ստեփան Հովակիմյանը վնասել էր ինքն իրեն: Դատարանում խառնաշփոթ էր սկսվել: Գործով մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանը մոտեցել էր ամբաստանյալին և փորձել կարգի հրավիրել նրան, ինչի ընթացքում, ըստ մեղադրանքի, Հովակիմյանը հարվածել է դատախազին:

Լուրեր.com-ի հետ զրույցում, սակայն, Ս. Հովակիմյանի հայրը՝ Բենիամին Հովակիմյանն ասաց, որ իրեն հայտնել են, որ դատախազ Ս. Հարությունյանն է հարվածել որդուն:

Դատական նիստի ընթացքում որպես վկա դատաքննական ցուցմունք տվեցին հուլիսի 26-ի դատավարությանը ներկա ոստիկանները, ովքեր հաստատեցին նախաքննական փուլում իրենց տված ցուցմունքները, ըստ որոնց՝ Ստեփան Հովակիմյանը փորձել է հարվածել դատախազին:

Դատախազ Սամվել Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ ամբաստանյալը թշնամանքով էր նայում իրեն և միտում ուներ իրեն հարվածելու:

Դատախազը նշեց նաև, որ հարվածը թույլ է եղել, և ինքը չի վնասվել, իսկ ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանն էլ իր հերթին ներողություն խնդրեց Հարությունյանից:

Նիստի ընթացքում մեղադրող դատախազը միջնորդեց դատարանին Ստեփան Հովակիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորում 2 ամիս ժամանակով:

Մեկ ժամ ընդմիջումից հետո պաշտպանը դատարանին միջնորդեց ժամանակ՝ մինչև հաջորդ դատական նիստը մեղադրող կողմի միջնորդությանը ծանոթանալու համար:

Դատարանը ևս 15 րոպե ընդմիջումից հետո վճիռ կայացրեց՝ բավարարել մեղադրող կողմի միջնորդությունը Ստեփան Հովակիմյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու մասին:

Դատարանի որոշումը տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ դատարանում:

Նշենք նաև, գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 15-ին:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում այդ օրվա մասին ցուցմունքներ են տվել դատական նիստերի քարտուղար Ռուզան Ավետյանը, Կենտրոն դատարանի դատական կարգադրիչների պատասխանատու Արթուր Փիլոսյանը, դատական կարգադրիչ Մուրադ Գրիգորյանը և հուլիսի 26-ի դատական նիստը լուսաբանած լրագրող Ռուզան Մինասյանը, ով նախաքննությանն է տրամադրել ոչ միայն լուսանկարները, այլև այդ օրը թե’ դատախազի, թե’ Ստեփանի հոր՝ Բենիամին Հովակիմյանի հայտարարությունը, որ իր որդուն հարվածել է դատախազը:

Լուրեր.com-ի հետ զրույցում Բենիամին Հովակիմյանը նշեց, որ «Մոսկվա» կինոթատրոնի գողությունը տեղի է ունեցել 2010-ի հունվարի 10-ին, և որ փետրվարի 6-ից իր որդին ձերբակալված է եղել:

«Դատավարությունն ավարտվել է 2012-ի նոյեմբերին: Այսինքն՝ նախաքննությունն ու դատավարությունը 2 տարի շարունակվել են: Դատախազն արդեն ճառը պետք է ասեր, իրականում ոչ մի ապացույց չունեին՝ բացի ինքնախոստովանական ցուցմունքից: Տղաս հոգեկան խառը վիճակում դատարանի դահլիճում վնասեց ձեռքը, ութ տեղից երակները կտրատեց: Բնականաբար, իր վրա հարձակվեցին ոստիկաններն ու դատարանի հսկիչները և փորձեցին ձեռնաշղթա հագցնել նրան, իսկ ինքը գոռում էր, «էս ի՞նչ եք սարքում իմ գլխին», տարօրինակ ձայներ էր հանում: Խառնաշփոթի ժամանակ, երբ նրան է մոտեցել դատախազը, ասում են, Ստեփանի ականջին ինչ-որ բան է ասել, որից հետո Ստեփանը դատախազին է հարվածել, դատախազը՝ Ստեփանին: Հիմա Ստեփանին դատում են «Պաշտոնատար անձի նկատմամբ բռնության կիրառում հոդվածով: «Մոսկվա» կինոթատրոնի գործով Ստեփանին ձերբակալել էին 3 տարով, որը լրանում է այս տարվա փետրվարի 6-ին։ Հիմա, եթե դատարանը նոր վճիռ չկայացնի, տղաս այդտեղից դուրս կգա»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված