Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը
Իրան
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային դատապարտել է Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (United Nations Security Council) ընդունած բանաձևը՝ այն անվանելով «ամբողջությամբ անօրինական»։
X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ խոսնակը ասել է, որ չորեքշաբթի ընդունված բանաձևը, որը դատապարտում է Իրանի հարձակումները Պարսից ծոցի երկրների և Հորդանանի վրա, «աղավաղում է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»։
Նա նաև մեղադրել է բանաձևի հովանավորներին, և նշել է, որ նրանք անտեսում են այն փաստը, որ Իրանը պաշտպանվում է երկու բռնարար վարչակարգերի հրահրած ագրեսիայի դեմ։
Բաղային ընդգծել է. «Ոչ մի երկիր չպետք է որևէ օգնություն ցուցաբերի ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական պատերազմին Իրանի դեմ»։
Նա նաև հավելել է, որ Թեհրանը «չունի իր հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու մտադրություն և առավելագույն զսպվածություն է ցուցաբերել»։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում