Իրանում հայտնել են՝ ինչպես կարող են Հորմուզի նեղուցով անցնող նավերը խուսափել պատահական հարձակումներից
Իրան
Հորմուզի նեղուցով անցնող նավերը պետք է պահպանեն պատերազմական օրենքները պատահական հարձակումներից խուսափելու համար։ Այս մասին ըստ Fars լրատվական գործակալության՝ ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆակարին։
«Նավթատարներն ու նավերը պետք է գիտակցեն, որ իրենց անվտանգությունն ապահովելու համար նրանք պետք է գործեն Պարսից ծոցով և Հորմուզի նեղուցով անցումը կարգավորող օրենքներին և կանոնակարգերին համապատասխան՝ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից հայտարարված պատերազմական պայմաններում, որպեսզի խուսափեն թափառող արկերի հարվածից», - ասել է խոսնակը։
Մարտի 4-ին Իրանը հայտարարեց Հորմուզի նեղուցի՝ աշխարհի նավթային հիմնական ուղիներից մեկի փաստացի փակման մասին։ Իրանի զինվորականների տվյալներով՝ բոլոր նավերին, այդ թվում՝ նավթատարներին և առևտրային նավերին, արգելվում է անցնել այդ նեղուցով։
Ռազմավարական միջանցքում երթևեկությունը գրեթե դադարեցվել է, և որոշ նավեր հրթիռային հարված են ստացել։


















































Ամենադիտված
Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ