Իրանը նախազգուշացրել է չհարվածել իր էներգետիկ ենթակառուցվածքներին և նավահանգիստներին
Իրան
Իրանը կոչնչացնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հետ կապված բոլոր նավթագազային ենթակառուցվածքները, եթե իրանական էներգետիկ օբյեկտները հարձակման ենթարկվեն, ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի կենտրոնական շտաբի՝ «Խաթամ ալ-Անբիայի» հայտարարության մեջ, որը մեջբերել է IRIB պետական հեռուստաալիքը։
«Մենք զգուշացնում ենք ագրեսիվ կառավարությանը և նրա բոլոր դաշնակիցներին, որ Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և նավահանգիստների վրա նույնիսկ ամենափոքր հարձակումը կհանգեցնի մեր ջախջախիչ և կործանարար պատասխանին», - ասվում է հայտարարության մեջ։
Մամուլի խոսնակի խոսքով՝ նման սցենարի դեպքում տարածաշրջանի բոլոր նավթագազային ենթակառուցվածքները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ-ի և արևմտյան դաշնակիցների համար, «կայրվեն և կոչնչացվեն»։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում