Իրանը կոշտ հարցեր է ուղղել ԱՄՆ-ին Օրմուզի նեղուցի շուրջ
Իրան
Իրանը հայտարարել է, որ շարունակում է վերահսկել Օրմուզի նեղուցը և թույլ չի տա ԱՄՆ-ին ուժի ցուցադրություն իրականացնել տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի փոխհրամանատար Մոհամմադ Աքբարզադեն։
Իրանական գեներալը կասկածի տակ է դրել Վաշինգտոնի հայտարարությունները, թե Իրանի նավատորմը ոչնչացվել է։ «Եթե ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանի ռազմածովային ուժերը ոչնչացված են, ապա ինչու է Օրմուզի նեղուցը դեռ փակ և ինչու նավթային տանկերներին թույլ չեն տալիս անցնել։ Եթե մեր օդատիեզերական ուժերը ոչնչացված են, ապա ինչպես են մեր հրթիռներն ու անօդաչու սարքերը շարունակում հարվածել թիրախներին», — հայտարարել է նա։
Աքբարզադեի խոսքով՝ իրանական ուժերը հրթիռներ և անօդաչուներ են արձակում ոչ միայն ստորգետնյա բազաներից, այլև ծովից և օդից։ Նա նաև զգուշացրել է, որ եթե նեղուցի շրջափակումը երկար շարունակվի, և նավթի գները աճեն, ապա երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ տնտեսությունը կարող է բախվել լուրջ խնդիրների։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել էին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Կրեմլը հայտարարել էր, որ Մոսկվան հանդես է գալիս տարածաշրջանում լարվածության հնարավորինս արագ նվազեցման օգտին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում