Իրանի բանակի հրամանատարը՝ Հնդկական օվկիանոսում ԱՄՆ-ի մահաբեր հարձակման մասին
Իրան
Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին հայտարարել է, որ Հնդկական օվկիանոսում Իրանի նորագույն ռազմական նավերից մեկի՝ IRIS Dena-ի վրա իրականացված հարձակումը, որի հետևանքով զոհվել է նավի անձնակազմի 104 անդամ, անպատասխան չի մնա։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն։
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հաթամին նշել է, որ «Դենա» կործանիչի անձնակազմը ավարտել էր խաղաղ առաքելությունը և թիրախավորվել էր այն ժամանակ, երբ վերադառնում էր Իրան։
«Դենա կործանիչի անձնակազմը կատարել էր խաղաղ առաքելություն և հարձակման է ենթարկվել վերադարձի ճանապարհին», — ասել է նա՝ հավելելով, որ նավաստիները հարձակման պահին ներգրավված չէին անմիջական մարտական գործողությունների մեջ։
«Դենայի անունը և նրա անձնակազմի զոհաբերությունը կմնան Իրանի ռազմածովային պատմության մեջ որպես խիզախության և նվիրումի խորհրդանիշ», — ընդգծել է Հաթամին։
Նրա խոսքով՝ Իրանի բանակը կպաշտպանի երկրի ծովային սահմանները և էլ ավելի մեծ վճռականությամբ կշարունակի ուժեղացնել ռազմածովային կարողությունները։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)