Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով իրանական շաֆրանը կարող է անհետանալ շուկայից
Իրան
Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի պատճառով իրանական շաֆրանը կարող է ժամանակավորապես անհետանալ ռուսական շուկայից։ Այս մասին հայտնել են համեմունքների վաճառողները, փոխանցում է Baza Telegram ալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ Ռուսաստանում ներկայում վաճառվում են միայն ձմռանը կուտակված պաշարները, քանի որ Իրանից նոր մատակարարումներ չեն իրականացվում։ Վաճառողները նաև կանխատեսում են, որ մոտ ժամանակում շաֆրանի գինը կբարձրանա։ Այժմ այդ համեմունքի արժեքը միջինում կազմում է 350–700 ռուբլի մեկ գրամի համար, իսկ իրանական որոշ տեսակների գինը հասնում է մինչև 1,8 հազար ռուբլու։ Եթե մատակարարումները չվերսկսվեն, ապա գինը կարող է բարձրանալ մինչև 2,5 հազար ռուբլի մեկ գրամի համար։
Եթե մատակարարումների դադարն ավելի երկար տևի, շուկան կարող է անցնել այլ երկրների արտադրանքի՝ մասնավորապես Հնդկաստանի, Իսպանիայի, Աֆղանստանի և Մարոկկոյի շաֆրանին։ Ավելի վաղ լոգիստիկ ոլորտի փորձագետները զգուշացրել էին, որ Մերձավոր Արևելքում պատերազմը կարող է դանդաղեցնել համաշխարհային տնտեսության աճը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)