Իրանը ոչնչացրել է ամերիկյան ռազմական բազաների ռադարների 80%-ը. ԻՀՊԿ
Իրան
Իրանը ընդամենը մի քանի օրվա ընթացքում ոչնչացրել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների ռադարների և կարևորագույն օբյեկտների 80%-ը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը։
ԻՀՊԿ-ն պնդում է, որ արբանյակային պատկերները հաստատել են ԱՄՆ բազաների ռազմավարական ռադարների, կարևորագույն և կենսական կետերի ավելի քան 80%-ի ոչնչացումը։ Մարտի 15-ի առավոտյան Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են օգտագործել ԱՄԷ-ի Ալ Զաֆրա ավիաբազայում, Քուվեյթի Ալ Ուդեյրի և Ալի ալ-Սալեմ ավիաբազաներում, ինչպես նաև Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայում օդային երթևեկության կառավարման աշտարակների և սարքավորումների պահեստների վրա հարձակվելու համար։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)