Իրանի «գորշ կարդինալի» ճակատագիրը պարզվում է․ Լարիջանին, ըստ տեղեկությունների, չի փրկվել հարվածից
Իրան
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, ըստ իսրայելական աղբյուրների, չի կարողացել ողջ մնալ Իսրայելի կողմից հասցված հարվածից։ Այս մասին հայտնում է Իսրայելի «12-րդ ալիքը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
Տեղեկությունների համաձայն՝ Լարիջանին գտնվել է իր օգտագործած բնակարաններից մեկում՝ որդու հետ, երբ իրականացվել է հարձակումը։ Իսրայելական կողմի ներկայացուցչի խոսքով՝ հարվածը եղել է այնքան ուժեղ, որ «չկար որևէ հնարավորություն կենդանի մնալու»։
Միևնույն ժամանակ, Իրանի պաշտոնական կառույցները դեռևս չեն հաստատել կամ մեկնաբանել այս տեղեկատվությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը թիրախավորել էր Լարիջանիին՝ նրան համարելով երկրի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)