Թեհրանում զոհեր ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո
Իրան
Իրանի մայրաքաղաք Թեհրանում զոհեր են գրանցվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է տեղական SNN հեռուստաալիքը։
Տեղեկությունների համաձայն՝ հարվածը հասցվել է Մուստաֆա Խոմեյնիի փողոցի շրջանում՝ մոտավորապես կեսօրին։ Հեռուստաալիքը հաղորդում է, որ «մի քանի քաղաքացիներ զոհվել են», սակայն այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Թեհրանի ուղղությամբ հարվածների նոր լայնածավալ ալիքի մասին։ Միաժամանակ հարվածներ են հասցվում նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)