Իրանն սպառնում է խիստ վրեժխնդրությամբ․ Համենեին չի պատրաստվում դադարեցնել պատերազմը
Իրան
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Համենեին, ըստ Reuters-ի, չի պատրաստվում դադարեցնել ռազմական դիմակայությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։ Գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի դիրքորոշումը մնում է կոշտ և ուղղված է պատասխան գործողությունների իրականացմանը։
Աղբյուրի խոսքով՝ Իրանի ղեկավարության վերաբերմունքը հակառակորդների նկատմամբ «շատ խիստ և լուրջ» է, և երկրում գերակայում է վրեժխնդրության տրամադրությունը։ Միևնույն ժամանակ հստակ չէ՝ արդյոք Համենեին անձամբ մասնակցել է կառավարության արտաքին քաղաքականության առաջին նիստին իր ընտրվելուց հետո։
Ավելի վաղ The New York Times-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ը սկսել է ռազմական գործողություններ Իրանի դեմ՝ առանց ամբողջական ռազմավարության և տարածաշրջանային հետևանքների լիարժեք գնահատման։ Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ նոր բախումների վտանգով։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)