Իրանը հայտնում է՝ հարված է հասցվել Բուշեհրի ատոմակայանի հարակից տարածքին
Իրան
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության հանրային դիվանագիտության և տեղեկատվության կենտրոնը հայտնել է, որ «թշնամական արկ» է ընկել երկրի հարավում գտնվող Բուշեհրի ատոմակայանի հարակից տարածքում։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միջադեպի հետևանքով ֆինանսական, տեխնիկական կամ մարդկային վնասներ չեն արձանագրվել, և ատոմակայանի որևէ հատված չի վնասվել։
Կենտրոնը խստորեն դատապարտել է հարվածը՝ ընդգծելով, որ նման գործողությունները հակասում են միջազգային նորմերին, որոնք արգելում են միջուկային օբյեկտների նկատմամբ ռազմական հարձակումները։ Նշվում է նաև, որ նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Պարսից ծոցի երկրների համար։
Հիշեցնենք, որ Բուշեհրի ատոմակայանը Իրանի առաջին ատոմային էլեկտրակայանն է, որը շահագործման է հանձնվել 2011 թվականին։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)