Իսրայելը հայտարարել է Իրանի հետախուզության նախարարի ոչնչացման մասին
Իրան
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբի ոչնչացման մասին։ Տեղեկությունը տարածել է իսրայելական «12-րդ ալիքը»՝ հղում անելով ռազմական աղբյուրներին։
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է Իսրայելի կողմից Իրանի դեմ շարունակվող ռազմական գործողությունների շրջանակում, սակայն հարվածի մանրամասները և տեղի մասին կոնկրետ տվյալներ առայժմ չեն հրապարակվել։
Պաշտոնական Թեհրանը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը, և Խատիբի մահվան վերաբերյալ անկախ հաստատում առայժմ չկա։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)