WSJ․ «Մոսադը» կոչ է անում իրանցի հրամանատարներին ապստամբել՝ սպառնալով հաշվեհարդարով
Իրան
Իսրայելական հատուկ ծառայության՝ «Մոսադի» գործակալները կապ են հաստատում իրանցի հրամանատարների հետ և պահանջում նրանցից «սկսել ապստամբություն» Իսլամական Հանրապետությունում՝ միաժամանակ սպառնալով հաշվեհարդարով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ ներկայացնելով նոր մեթոդ, որը, ըստ աղբյուրի, կիրառվում է Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողությունների շրջանակում։
Հոդվածում բերված է նման հեռախոսազրույցներից մեկի հատվածը, որտեղ «Մոսադի» ներկայացուցիչը պարսկերենով դիմում է իրանցի հրամանատարին՝ պահանջելով դադարեցնել դիմադրությունը։ «Մենք գիտենք ձեր մասին ամեն ինչ։ Դուք մեր սև ցուցակում եք։ Զանգում եմ՝ նախազգուշացնելու համար, որ պետք է անցնեք ձեր ժողովրդի կողմը, հակառակ դեպքում ձեր ճակատագիրը կլինի նույնը, ինչ ձեր ղեկավարինը»,— նշվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՑԱՀԱԼ-ը հրապարակել էր իսրայելցի և ամերիկացի օդաչուների միջև զրույցի ձայնագրություն, որտեղ ամերիկացի օդաչուն կոչ էր անում ուժեղ հարվածներ հասցնել Իրանին։ Իսրայելական կողմը, իր հերթին, ընդգծել էր, որ մեծ պատիվ է համագործակցել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)