Իրանը պատասխան հարված է հասցրել Իսրայելին՝ Լարիջանիի սպանությունից հետո
Իրան
Իրանը հայտարարել է, որ պատասխան հարված է հասցրել Իսրայելին՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունից հետո։ Ինչպես հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը, հարվածները իրականացվել են Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավակայանում տեղակայված ռազմավարական օդանավերի դեմ։
Աղբյուրի տվյալներով՝ հարձակումը կատարվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով և ուղղված է եղել վառելիք լիցքավորող ռազմական ինքնաթիռներին։ Նշվում է, որ գործողությունը իրականացվել է նաև Իրանի գեներալ-մայոր Ղուլամռեզա Սուլեյմանիի սպանության համար վրեժ լուծելու նպատակով։
Իրանական կողմը պնդում է, որ հարվածները եղել են նպատակային և կրել են պատասխան գործողության բնույթ։ Մինչդեռ իսրայելական պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել այս տեղեկությունը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)