Իրանը դադարեցրել է գազային հանքավայրի աշխատանքը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո
Իրան
Իրանը ժամանակավորապես դադարեցրել է «Հարավային Պարս» գազային հանքավայրի մի շարք հատվածների շահագործումը՝ երկրի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը։
Տվյալների համաձայն՝ հարվածները հասցվել են նավթագազային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ «Ասալույե» նավթավերամշակման և նավթաքիմիական համալիրներին, ինչպես նաև աշխարհի խոշորագույն գազային հանքավայր համարվող «Հարավային Պարս»-ին։ Նշվում է, որ սա առաջին խոշոր հարվածն է Իրանի էներգետիկ ոլորտին հակամարտության սկզբից ի վեր։
Հարվածներից հետո միջազգային շուկաներում արձանագրվել է էներգակիրների գների կտրուկ աճ․ Brent տեսակի նավթը թանկացել է մոտ 5 տոկոսով՝ հասնելով ավելի քան 108 դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ եվրոպական գազի գինը աճել է մոտ 7,9 տոկոսով։ Իրանը հայտարարել է պատասխան քայլերի հնարավորության մասին՝ նշելով Պարսից ծոցում մի շարք էներգետիկ օբյեկտներ որպես հավանական թիրախներ։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)