Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կոշտ նախազգուշացում է արել
Իրան
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Խաթամ ալ-Անբիա» շտաբի խոսնակը հայտարարել է, որ Իրանի էներգետիկ և նավթային օբյեկտների վրա հարձակում իրականացրած կողմերի «վառելիքային, էներգետիկ և գազային ենթակառուցվածքները հնարավորինս սեղմ ժամկետներում կայրեն և կվերածվեն մոխրի»։
«Սա կտրուկ և հստակ նախազգուշացում է այն հանցագործներին, որոնք հարձակվել են երկրի հարավում Իրանի վառելիքային և էներգետիկ ենթակառուցվածքների մի մասի վրա»,- ասված է Իրանի Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ տարածված հայտարարությունում։
«Մենք հայտարարում ենք հանցավոր Ամերիկայի վախկոտ և ագրեսիվ բանակին, ինչպես նաև բարբարոս և մանկասպան սիոնիստական ռեժիմին, որ դուք ստիպված կլինեք ձեր զինվորներին նետել ջուրը և ձեր արժանապատվությունը՝ քամուն»,- հավելել է հայտարարությունը։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)