Հարված «Բուշեր» ԱԷԿ-ին կարող է աղետ առաջացնել․ վտանգի տակ են Պարսից ծոցի երկրները
Իրան
Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի վրա հնարավոր հարվածը կարող է լուրջ էկոլոգիական և տեխնիկական աղետի հանգեցնել՝ վտանգի տակ դնելով ամբողջ Պարսից ծոցի տարածաշրջանը։ Այս մասին հայտարարել է միջուկային էներգետիկայի փորձագետ Ալեքսեյ Անպիլոգովը՝ ընդգծելով, որ նման սցենարը կարող է հանգեցնել լայնածավալ ռադիացիոն աղտոտման՝ ներառյալ ծովային տարածքները։
Փորձագետի գնահատմամբ՝ ծանր հարվածի դեպքում կարող են խաթարվել նաև արաբական երկրների ջրի աղազերծման համակարգերը, ինչը կդառնա անմիջական սպառնալիք տարածաշրջանի ջրային և էկոլոգիական անվտանգությանը։ Նրա խոսքով՝ նման զարգացումները կարող են ստիպել Պարսից ծոցի միապետություններին վերանայել իրենց դիրքորոշումը հակամարտության նկատմամբ, քանի որ վտանգը կդառնա ոչ թե քաղաքական, այլ կենսական։
Անպիլոգովը հավելել է, որ շարունակվող հարվածների դեպքում Իրանը կարող է ստիպված լինել դադարեցնել «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատանքը և այն տեղափոխել երկարատև սառեցման ռեժիմի՝ ռեակտորի անվտանգությունն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին նախազգուշացրել է, որ գործող ատոմային կայանները պետք է մնան անձեռնմխելի ցանկացած իրավիճակում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու