Իրանը պնդել է, որ ԱՄՆ-ը թերագնահատում է իր զինծառայողների կորուստները
ԱՄՆ զինված ուժերը թաքցնում են Իրանի դեմ ագրեսիայի ընթացքում զոհվածների և վիրավորների իրական թիվը, հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Ձեր սխալ քաղաքականության պատճառով ամերիկացի զինվորները ամեն օր մահանում են ձեր սանձազերծած պատերազմում՝ խեղդվելով սեփական արյան մեջ, մինչդեռ դուք խուսափում եք ամերիկացի ժողովրդին և նրանց ընտանիքներին տրամադրել զոհվածների և վիրավորների մասին իրական վիճակագրություն՝ խստորեն գրաքննելով պատերազմի մասին լուրերը:
Եթե ձեր հանցավոր բանակը ժամանակին և ճշգրիտ կերպով տրամադրեր զոհվածների և վիրավորների մասին իրական տվյալներ, ապա, բացի ձեր վախկոտ բանակի փլուզումից և ձեր զինվորների կողմից իրենց հրամանատարներին անհնազանդությունից, դուք կհանդիպեիք ձեր սեփական ժողովրդի վճռական դիմադրությանը Ամերիկայում, որը թույլ չի տա ձեզ ուղարկել իրենց երեխաներին մահվան», - ասել է Զոլֆաղարին ճեպազրույցի ժամանակ, ըստ Tasnim լրատվական գործակալության:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ