Քուվեյթում կործանվել է ամերիկյան կործանիչ․ տեղեկությունները հակասական են
Քաղաքական
Քուվեյթում կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչ, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր Telegram-ալիքին։ Հրապարակման մեջ նշվում է, որ «ամերիկյան ինքնաթիռը խոցվել է», սակայն մանրամասներ չեն ներկայացվում։
Աղբյուրը չի հստակեցնում, թե ինչ տեսակի կործանիչ է կործանվել և ինչ միջոցներով է այն խոցվել։ Տեղեկությունը մնում է չճշտված, իսկ այլ աղբյուրներից անկախ հաստատում այս պահին չկա։
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ամերիկյան F-15 կործանիչ, սակայն ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել էր այդ տեղեկությունները՝ նշելով, որ մարտական գործողությունների սկզբից ի վեր Իրանը չի խոցել որևէ ամերիկյան կործանիչ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ