Կրեմլը հայտարարել է Մերձավոր Արևելքի լարվածության թուլացման միակ ճանապարհը
Քաղաքական
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը հնարավոր է նվազեցնել միայն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Նրա խոսքով՝ սա միակ արդյունավետ միջոցն է տարածաշրջանում առկա ճգնաժամը մեղմելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Պեսկովը ընդգծել է, որ ներկայիս իրավիճակը տարածաշրջանում «կատաստրոֆիկ լարված» է, և ռազմական մեթոդները չեն կարող բերել կայուն լուծման։ Նա նշել է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ բանակցությունների և քաղաքական կարգավորման վրա՝ լարվածության իրական նվազեցման համար։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել էին Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունները։ Պուտինը վերահաստատել էր Ռուսաստանի դիրքորոշումը՝ կողմ լինելով հակամարտության հնարավորինս արագ դեէսկալացիային։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող