Իրանի ԱԳՆ-ն բացատրել է Հորմուզի նեղուցում նավագնացության դադարեցման պատճառը
Իրան
Հորմուզի նեղուցում նավագնացության դադարեցումը Իրանի հակառակորդների կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանք է։ Այս մասին իր սոցցանցերի էջում հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը փակ չէ, սակայն նավագնացությունը դադարեցվել է ապահովագրական ընկերությունների մտահոգությունների պատճառով։ Այս իրավիճակի պատճառը պատերազմն է, որը սկսել է ոչ թե Թեհրանը, այլ «մյուս կողմը»։ Ըստ արտգործնախարարի՝ ոչ մի ապահովագրական ընկերություն, ոչ էլ որևէ իրանցի չի ենթարկվի հետագա սպառնալիքներին. փոխարենը պետք է հարգանք ցուցաբերել։
Արաղչին նշել է, որ նավարկության ազատությունը չի կարող գոյություն ունենալ առանց առևտրի ազատության։ Կամ երկուսն էլ պետք է հարգվեն, կամ ոչ մեկը չի տրամադրվի։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ