ԱՄՆ սենատորը կոչ է արել գրավել իրանական նավթային կղզին
ԱՄՆ
ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին գրավել Իրանի Խարգ կղզին՝ այն անվանելով երկրի նավթային ենթակառուցվածքների առանցքային հանգույց։ Նրա հայտարարությունը հնչել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Գրեմի խոսքով՝ անկախ նրանից՝ կղզին կգրավվի, թե պարզապես կշրջափակվի, դա կարող է լրջորեն թուլացնել իրանական իշխանությունները։ Նա ընդգծել է, որ Խարգ կղզին կենսական նշանակություն ունի Իրանի նավթի արդյունահանման և արտահանման համար՝ հիշեցնելով ԱՄՆ պատմական ռազմական գործողությունները, որոնցով, իր խոսքով, Վաշինգտոնը կարող է կրկին նման քայլի դիմել։
Ավելի վաղ The Jerusalem Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իսրայելին և մի շարք այլ երկրներին Խարգ կղզու նկատմամբ հնարավոր ցամաքային գործողության մասին։ Միևնույն ժամանակ, Մոսկվան շարունակում է հանդես գալ Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման օգտին՝ ընդգծելով հակամարտության դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ