Զելենսկին ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտե
ԱՄՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ, CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Նա ցանկանում է համաձայնագիր, և մենք պետք է համոզվենք, որ դա հասցնենք նաև Ռուսաստանին, որպեսզի հասկանանք, որ նրանք պատրաստ են համագործակցել։ Հենց նախագահն է, որ ճնշում է գործադրում եվրոպացիների հետ միասին», - ասել է Ռյուտեն։
Հարցազրույցում Ռյուտեն նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակն էր, ում հաջողվել է դուրս գալ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում փակուղուց»։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է համագործակցել Կիևի հետ՝ Ռուսաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելու և խաղաղության բանակցությունները արագացնելու համար։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ