Իրանում բնակելի շենքեր են ռմբակոծվել
Իրան
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիա քաղաքի վրա ավիահարվածի հետևանքով՝ վնասվել են մի քանի բնակելի շենքեր։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ավիահարվածի հետևանքով՝ ոչնչացվել են մի քանի բնակելի շենքեր։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Մարտի 13-ին Իրանի փոխնախագահ Զահրա Բեհրուզազարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության ընթացքում Իսլամական Հանրապետությունում վնասվել է առնվազն 9669 քաղաքացիական կառույց, այդ թվում՝ 7943 բնակելի շենք։ «Մասնավորապես, վնասվել է 32 բժշկական կենտրոն, 65 դպրոց և 13 Կարմիր մահիկի կենտրոն», -նշել է նա։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ