Իրանի ռադիոհեռուստատեսային կենտրոնը ենթարկվել է հարձակման
Իրան
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքում, ըստ Իրանի պետական IRIB հեռուստաալիքի, հարձակման է ենթարկվել Պարսից ծոցի ռադիոհեռուստատեսային կենտրոնի AM հաղորդիչը։
Կենտրոնի տնօրենի խոսքով՝ 100 կՎտ հզորությամբ AM հաղորդիչը հարվածվել է օդից։ Հարձակման ժամանակ զոհվել է կենտրոնի անվտանգության աշխատակիցը, իսկ մեկ այլ մարդ վիրավորվել է։ Տնօրենի խոսքով՝ նման հարձակումները «լիովին հակասում են միջազգային իրավունքին»։
Մարտի 16-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն կարողացել նվաճել Իրանը 24 ժամվա ընթացքում, ինչպես հույս ունեին։ Նախարարը շեշտել է, որ նրանք հիմա հասկանում են, թե որքան են սխալվել։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru