Թրամփը հրահանգել է հինգ օրով դադարեցնել Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումները
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լավ և արդյունավետ բանակցություններ է վարել Իրանի հետ, և որ ինքը կհրամայի զինվորականներին հինգ օրով հետաձգել Իսլամական Հանրապետության էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարված՝ մինչև հետագա հանդիպումները։
«Ես հանձնարարել եմ Պատերազմի նախարարությանը հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա բոլոր ռազմական հարվածները», - գրել է քաղաքական գործիչը։
Նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը և Թեհրանը վերջին երկու օրերի ընթացքում բավականին լավ և արդյունավետ քննարկումներ են ունեցել Մերձավոր Արևելքում հակամարտության ամբողջական և վերջնական կարգավորման վերաբերյալ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ