Ինչ իրավիճակ է Լարսում Լույս չի լինի. հասցեներ Այսօր մենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում Գվինեայի մայրաքաղաքում աղբավայր է փլուզվել․ 30 մարդ զոհվել է Սերբիայում հայտնաբերել են 6,5 հազար տարի առաջ զարդի վերածված մարդկային ատամ Ամռան սկզբից Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով 301 մարդ է ջրահեղձ եղել Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Արտակարգ իրավիճակ Սևանում. Ի՞նչ է կատարվել Արտակարգ դեպք Երևանում. Ի՞նչ է հայտնի Ինքնաթիռը խափանվել է օդում․ 23-ամյա կին օդաչուն ինքնաթիռն իջեցրել է ծովում՝ Ֆլորիդայի լողափի մոտ, և մնացել անվնաս «Շոշափում եմ հողը». դեմոկրատ սենատոր Վան Հոլենը մտածում է 2028 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին 

Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից՝ հանրային խոսքում լինել զուսպ. Հայտարարություն

Քաղաքական

Մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը։

«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, անընդունելի ենք համարում և դատապարտում ենք 2026թ․ մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված կնոջ միջև խոսակցության ընթացքում վարչապետի վարքագիծն ու խոսույթը, ինչը ոչ միայն հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների խախտում է, այլև Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության նկատմամբ անհանդուրժողական և ատելության խոսք։

Մասնավորապես, 2026թ․ մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենում քարոզչարշավ իրականացնելու ընթացքում դիմել է իր երեխայի հետ երթևեկող կնոջը և երեխային, առաջարկել նվիրել Հայաստանի Հանրապետության քարտեզի պատկերով կրծքազարդ։ Կինը հրաժարվել է՝ նշելով, որ Արցախից են, ունեն այլ քարտեզ։ Խոսակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է ձայնը, կնոջ հետ խոսել մատ թափ տալով։ Ավելին, կնոջ հորդորից հետո, որ ձայնը չբարձրացնի և մատ թափ տալով չխոսի՝ վարչապետը նշել է, որ կխոսի այդպես, հանդիմանել է, ասելով, թե Հայաստանի բյուջեից միլիոններ են ծախսվել Արցախում հայերին պահելու համար, և «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։ Ավելին, տեսանյութում լսվում է, որ կինը հայտնում է, որ չի ցանկանում շարունակել խոսակցությունը և խնդրում է՝ իրեն ու իր երեխային չնկարահանել, սակայն ինչպես խոսակցությունը, այնպես էլ տեսանկարահանումը շարունակվել է։

Միջադեպին ներկա են եղել կառավարող ուժի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև վարչապետի անվտանգության աշխատակիցներ։ Վարչապետը մշտապես հանդես է գալիս ի պաշտոնե, ինչն ընկալվում է որպես հանրային իշխանության հարկադրանքի մարմնավորում, և այս վարքագիծը կարող է գնահատվել որպես կնոջ նկատամբ հոգեբանական բռնություն։

Առանձնահատուկ մտահոգիչ է, որ խոսակցությունը տեղի է ունեցել կնոջ երեխայի ներկայությամբ։ Երեխան ոչ միայն ականատես է դարձել մոր նկատմամբ նման վարքագծին, այլև անմիջականորեն ներգրավվել է քարոզչության մեջ, ինչն անընդունելի է, քանի որ ձևավորում է ապագա սերունդների ընկալումները ուժի, խոսքի որակի և հարաբերությունների մասին։

Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը, որը լեգիտիմացնում է բռնությունը և բևեռացումը, որը, ցավալիորեն, ընտրությունների նախաշեմին խորանալու միտում ունի։

Թեև վարչապետն ավելի ուշ ներողություն է խնդրել, նրա խոսույթը հասցրել է արցախցիների նկատմամբ ատելության և նրանց թիրախավորման հերթական ալիքի հանգեցնել, հատկապես սոցիալական ցանցերում։ Ավելին՝ ատելության խոսքի տարածմանը խթան է հանդիսացել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ փոխկապակցված մեդիայի՝ civic.am-ի կողմից հրապարակված հոդվածը, որի նպատակն էր վարկաբեկել արցախցի կնոջը։

Ցավալիորեն, Հայաստանում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանի և ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության, թիրախավորող և վիրավորական խոսույթի նման դրսևորումները եզակի չեն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային իշխանության ներկայացուցիչների և հատկապես ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց վարքագիծն ազդում է հասարակության տարբեր խմբերի վարքագծի վրա և տարածվում ոչ միայն սոցիալական ցանցերում, այլ նաև հանրային հարաբերությունների այլ մակարդակներում՝ նման վարքագիծը հատկապես անընդունելի և մտահոգիչ է, քանի որ հանգեցնում է հասարակության բևեռացման և համերաշխության բացառման ու բռնի տեղահանված բնակչության կրկնազոհայնացման։

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության խոսքի երևույթը, հատկապես սոցիալական ցանցերում, լրջագույն խնդիր է, որի դեմ ոչ միայն արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվում, այլև հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից է նման խոսք ձևավորվում և քաջալերվում։

Հաշվի առնելով բռնի տեղահանված անձանց խոցելիությունը՝ հանրային իշխանության ներկայացուցիչները, հատկապես բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք, պարտավոր են հաղորդակցության ընթացքում դրսևորել առավելագույն զսպվածություն և հարգալից վերաբերմունք ու խոսք՝ ապահովելով մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Հիշեցնենք, որ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք ներառող հրապարակային խոսքը կարող է պարունակել ընդհուպ քրեական հանցագործության տարրեր՝ կախված դիտավորությունից:

Արցախի հայ բնակչությունը Ադրբեջանի կողմից ենթարկվել է էթնիկ զտման և բռնի տեղահանության, ինչը եղել է պետական նպատակային քաղաքականություն և իրականացվել է համապարփակ ռազմավարության հիման վրա՝ մաքրելու Լեռնային Ղարաբաղի տարածքը էթնիկ հայ բնակչությունից և պատմամշակութային ներկայությունից։ Այս քաղաքականությունն ուղեկցվել է Արցախի բնակիչների իրավունքների և ազատությունների տևական և լուրջ խախտումներով և ծանրագույն պատերազմական հանցագործություններով։ Արցախի բնակչության նկատմամբ շարունակական ահաբեկման քաղաքականությունը, երկարատև շրջափակումը և 2023թ․ սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակումը այս քաղաքականության գագաթնակետն են եղել՝ անհնարին դարձնելով Արցախի բնակչության անվտանգ և արժանապատիվ ապրելու հնարավորությունը և հանգեցնելով զանգվածային բռնի տեղահանության։ Խախտումները Արցախի տարածքում շարունակվում են՝ հայկական մշակութային և պատմական ներկայությունը ջնջելու տեսքով, ներառյալ՝ հայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանատների և բնակելի թաղամասերի պլանավորված կամ արդեն իրականացված ոչնչացումը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից և հատկապես վարչապետ Փաշինյանից

Ձեռնպահ մնալ և բացառել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթի կիրառումից, այդ թվում՝ սոցիալական ցանցերով և փոխկապակցված լրատվամիջոցներով, ինչը հանգեցնում է ինչպես հասարակության բևեացվածության խորացման, այնպես էլ քաղաքական իրավիճակի հետագա լարվածության ուժգնացման,

Պատասխանատվության ենթարկել Արցախից բռնի տեղահանված բնակչության նկատմամբ ատելության խոսք արտահայտող և տարածող անձանց,

Հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձի էթիկայի և վարքագծի կանոնները,

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և լրատվամիջոցներին՝ ապահովել իրենց սոցիալական ցանցերում ատելության խոսք պարունակող գրառումների և մեկնաբանությունների մոդերացիա,

Եվ առհասարակ՝ երաշխավորել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և ապահովել իրավունքի գերակայության սկզբունքի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ անձնական կյանքի իրավունքի պաշտպանությունը։

1. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

2. «Արդարության նոր մշակույթ» ՀԿ

3. «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

4. Հանրային լրագրության ակումբ ՀԿ

5. Երևանի մամուլի ակումբ

6. Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

7. Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

8. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

9. «Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ

10. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

11. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

12. Հանուն հավասար իրավունքների ՀԿ

13. Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

14. Էկոլուր տեղեկատվական ՀԿ

15. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

16. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ իրավիճակ է ԼարսումԼույս չի լինի. հասցեներԱյսօր մենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներումԳվինեայի մայրաքաղաքում աղբավայր է փլուզվել․ 30 մարդ զոհվել է Սերբիայում հայտնաբերել են 6,5 հազար տարի առաջ զարդի վերածված մարդկային ատամ Ամռան սկզբից Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով 301 մարդ է ջրահեղձ եղել Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուԱրտակարգ իրավիճակ Սևանում. Ի՞նչ է կատարվելԱրտակարգ դեպք Երևանում. Ի՞նչ է հայտնի Ինքնաթիռը խափանվել է օդում․ 23-ամյա կին օդաչուն ինքնաթիռն իջեցրել է ծովում՝ Ֆլորիդայի լողափի մոտ, և մնացել անվնաս «Շոշափում եմ հողը». դեմոկրատ սենատոր Վան Հոլենը մտածում է 2028 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին «Մոկե» արևադարձային փոթորիկը հարվածել է «Լալա» փոթորկից տուժած Հավայան կղզիներին 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ Մահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա ԹովմասյանըԻՀՊԿ․ Տնտեսական պատերազմի պայմաններում Իրանը սցենար ունի ԱՄՆ-ի յուրաքանչյուր քայլի համար Խոյերի, Խեցգետինների, Կույսերի և Ջրհոսների աստղագուշակությունը՝ երկուշաբթի, օգոստոսի 24-ի համար Քո պատմությունը պետք է լսվի․ Աննա Հակոբյանը շարունակում է հանրայնացնել կանանց նկատմամբ բռնության դեպքերը (տեսանյութ) Թրամփի հարցը հասել է Գերագույն դատարան․ ինչ որոշում է կայացվել Ավտովթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներԼուսնի խավարում՝ օգոստոսի 28-ին. ում կբերի այն սեր, և ում կստիպի կարևոր ընտրություն կատարել Շերամի փողոցի շենքերից մեկից ցած նետված ռուս տղամարդն ինքնասպшնություն է գործել. ՆԳՆ ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ Օգոստոսի վերջին սպասվում են անսպասելի շրջադարձեր անձնական կյանքում. 3 կենդանակերպի նշաններ, որոնք հատկապես բախտավոր կլինեն Վալտեր Գյուրջինյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում Ռուսաստանը պաշտոնապես խնդրել է Ֆինլանդիային Պետդումայի ընտրությունների օրերին արգելել ցույցերը դեսպանատան մոտ Իրանի ԱԳ նախարար․ Վաշինգտոնը հուսահատության մեջ է և կրկին գործարկում է հին սցենարը Ռուսական ԱԹՍ-ը երկու անգամ հարվածել է Լոզովայա–Խարկով գնացքին Ինչու՞ չի կարելի քնել փորի վրա պառկած Արմավիրում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները. կա զոհ և վիրավորներՀալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Թաիլանդի հարավը ցնցել է հրկիզումների շարքը․ մի քանի ժամում հարձակվել են ավելի քան 50 օբյեկտի վրա Ձերբակալել են հայտնի տիկտոկերին. ՄանրամասներԱլիևը հայտարարություն է արել«Դու իմ ամենասիրուն նվերն ես». Քրիստինե Մարգարյանի որդին 40 օրական է (լուսանկարներ) Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա Լիոնել Մեսիին տուգանել են Միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել․ կան զոհեր 2027 թվականին Նորվեգիան Ուկրաինային մոտ 9,2 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ժավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքում Զոհի կերպարը երբեք իմը չէ․ Մարտուն Գրիգորյանը՝ կալանավայրից Լարված իրավիճակ՝ Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ գյուղում. ի՞նչ է կատարվում ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ փոթորիկը շրջել է օդանավակայանի ինքնաթիռները. ԻտալիաԶինծառայող Էդգար Գևորգյանին սպանած անձը ձերբակալվել է. Ի՞նչ է հայտնի Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների ԵԱ մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի 2 մասնակից Ինգա Մանուչարյանը կշարունակի խաղալ Հունաստանում
Ամենադիտված