Ֆոն դեր Լեյենը հայտնել է՝ ինչ պայմաններով ԵՄ-ն նավեր կուղարկի Հորմուզի նեղուց
Աշխարհ
Եվրամիությունը կարող է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց միայն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների ավարտից հետո։ CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին Կանբերայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ֆոն դեր Լեյենը նշել է, որ ԵՄ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են Հորմուզի նեղուց ուղեկցող առաքելությանը մասնակցելու հնարավորությունը, բայց միայն ռազմական գործողությունների ավարտից հետո։
«Բայց, իհարկե, իմ գործը չէ դատել նրանց որոշումը՝ Հորմուզի նեղուցում անհրաժեշտ հնարավորություններ տրամադրելու վերաբերյալ», - հավելել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Քաղաքական գործիչը նաև «անընդունելի» է անվանել Իրանի հարձակումները Պարսից ծոցում քաղաքացիական ենթակառուցվածքների և նավերի վրա։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ