Եվրահանձնակատարը «անհնար» է անվանել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը մինչև 2027 թվականը
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2027 թվականի հունվարը անհնար է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Կարծում եմ՝ այս սենյակում բոլորը հասկանում են, որ Ուկրաինայի համար անհնար է դառնալ ԵՄ անդամ 2027 թվականի հունվարի 1-ին», - ասել է Կոսը Politico-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։
Մարտի 23-ին Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրո Կուլեբան կարծիք է հայտնել, որ ուկրաինացիները ստիպված կլինեն ավելի բարձր հարկեր վճարել ԵՄ-ին միանալու համար։ Դիվանագետը հիշեցրել է, որ ավելի բարձր հարկերը նախապայման են Արժույթի միջազգային հիմնադրամից ֆինանսական աջակցություն ստանալու համար։ ԵՄ-ն, նրա խոսքով, այս պայմանը դարձնում է նոր վարկի տրամադրման պահանջ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ