Թրամփի վարկանիշը նվազել է Իրանի հետ պատերազմի և վառելիքի թանկացման ֆոնին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է մինչև 36 տոկոս՝ հասնելով իր ամենացածր մակարդակին երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում, ցույց է տալիս Reuters/Ipsos հարցումը։
Չորս օր տևած հարցման արդյունքներով, որը ավարտվել է երեկ, արձանագրվել է անկում՝ նախորդ շաբաթվա 40 տոկոսից։ Սա տեղի է ունեցել վառելիքի գների աճի և Իրանի հետ պատերազմի նկատմամբ աճող դժգոհության ֆոնին։
Հարցման համաձայն՝ նվազել է նաև Իրանի դեմ ԱՄՆ հարվածների աջակցությունը․ դրանց աջակցում է հարցվածների 35 տոկոսը, մինչդեռ 61 տոկոսը դեմ է։
Բնակչության տրամադրությունները վատթարացել են նաև կենսամակարդակի հարցում․ միայն 25 տոկոսն է հավանություն տալիս Թրամփի քաղաքականությանը այս ոլորտում։ Վառելիքի գների աճը նկատվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սկսել է համատեղ հարվածներ Իրանի դեմ, ինչը հանգեցրել է Հորմուզի նեղուցի հատվածում խափանումների։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ