Միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է
Սպորտ
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ:
8-րդ խաղափուլում Հայկը հաղթել է ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովին։
Հայկից կես միավորով հետ են մնում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովը ու Նիկիտա Աֆանասևը, ինչպես նաև Ուզբեկստանը ներկայացնող միջազգային վարպետներ Մուհամմադզոխիդ Սույարովը ու Բախրոմ Բախրիլլաևը:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 9-րդ խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ