Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից ԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFP 

ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն ունի ակտիվ երկխոսություն վիզաների ազատականացման շրջանակում․ նախարար

Քաղաքական

Այսօր ՆԳ նախարարությունը վայելում է միջազգային աջակցություն և վստահություն առավել քան երբևէ. Արփինե Սարգսյանը միջազգային գործընկերների հետ հանդիպմանն ամփոփել է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումների արդյունքները

Մարտի 24-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Ներքին գործերի նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան հանդիպմանը ներկայացրել է 2025 թվականին ՆԳՆ համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքները։
Ներկա էին ՆԳ նախարարության ղեկավար կազմը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, դեսպաններ, ՆԳ նախարարության և միջազգային գործընկեր կառույցների այլ ներկայացուցիչներ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և ՄԱԿ Զարգացման ծրագրին հանդիպումն արդեն երրորդ անգամ կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ ձևավորված հարթակը դարձել է կարևոր ինստիտուցիոնալ մեխանիզմ՝ միջազգային գործընկերների հետ համատեղ քննարկելու իրականացվող բարեփոխումները։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ գործընկերային համագործակցության բարձր մակարդակի մասին է փաստում ՆԳՆ կողմից մշակված կարիքների գնահատման մատրիքսի 70% ապահովումը, իսկ մնացած 30%-ը գտնվում է ընթացքի մեջ։

Ներկայացնելով արդյունքները՝ նախարարը նշել է, որ 2025 թվականին, անկախությունից ի վեր առաջին անգամ, Հայաստանը գրանցել է միգրացիոն դրական սալդո, ինչը հաստատված խաղաղության և ոլորտային բարեփոխումների իրականացման արդյունք է։

Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն այս պահին ունի ակտիվ երկխոսություն վիզաների ազատականացման շրջանակում, ինչը երկկողմ հանձնառության և ջանքի մասին է։

ՆԳ նախարարը նշել է նաև, որ Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման վերջնական զեկույցը և վստահություն հայտնել, որ երկուստեք կարձանագրվեն գոհացուցիչ արդյունքներ։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ ավարտական փուլում է ԵՄ չափանիշներին համապատասխան կենսաչափական համակարգի ներդրումը, և արդեն 2026 թվականի աշնանը ՀՀ քաղաքացիները կունենան միջազգային ստանդարտներին համապատասխան անձը հաստատող փաստաթղթեր, ինչը բարեփոխումների համատեքստում առանցքային նշանակություն ունի։

Անդրադառնալով թվայնացման գործընթացին՝ նախարար Սարգսյանը շեշտել է, որ համակարգն ակտիվորեն ընթանում է թվային տրանսֆորմացիայի ճանապարհով և այդ ուղղությամբ ևս կան արձանագրված շոշափելի արդյունքներ, ինչը հանրային ծառայությունների մատուցման համատեքստում հեղափոխական առաջընթաց է։

Նախարար Սարգսյանի խոսքով՝ ոստիկանության բարեփոխումների հիմքում համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման մոտեցումն է, և այդ համատեքստում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները խոսուն են․ նախորդ տարվա համեմատ՝ ՆԳՆ ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը զգալիորեն աճել է, միաժամանակ նվազել է դժգոհողների ցուցանիշը։

Ընդգծվել է, որ Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքում 2024-2025 թվականներին խնայվել է 95 կյանք։ Նշվել է նաև, որ բարեփոխումների, ինչպես նաև իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի արդյունքում 2025 թվականին հանցավորությունը նվազել է 3,2%-ով։

Արփինե Սարգսյանը վերահաստատել է նախարարության հանձնառությունը՝ շարունակելու բարեփոխումների և արդիականացման օրակարգի հետևողական իրականացումը։

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ վերջին մեկ տարում ԵՄ-Հայաստան հարաբերությունները հասել են զարգացման պատմական մակարդակի՝ ընդգծելով վիզաների ազատականացման գործընթացի ակտիվ ընթացքը։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ևս բարձր է գնահատել ոստիկանության, փրկարար ծառայության, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ոլորտներում իրականացված աշխատանքները՝ շեշտելով, որ գրանցված առաջընթացը տպավորիչ է և համահունչ բարեփոխումների օրակարգին, ինչը նաև արդյունավետ երկխոսության արդյունք է։

Նախանշվել են նաև ՆԳՆ ենթակա ծառայությունների բարեփոխումների շրջանակում առաջիկա միջոցառումները, որին հաջորդել է ակտիվ քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողությունները
Ամենադիտված