Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի միանձնյա առաջատարն է
Սպորտ
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 8-րդ խաղափուլում Մարտիրոսյանը հաղթեց ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովին։ Նրանից կես միավորով հետ են մնում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովը ու Նիկիտա Աֆանասևը, ինչպես նաև Ուզբեկստանը ներկայացնող միջազգային վարպետներ Մուհամմադզոխիդ Սույարովը ու Բախրոմ Բախրիլլաևը:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով և կեզրափակվի մարտի 26-ին: Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 48 շախմատիստ:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ