Եվրամիությունը փոխել է իր դիրքորոշումը ռուսական նավթի ներմուծման հարցում․ ԶԼՄ
Աշխարհ
Իտալական L'AntiDiplomatico թերթի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը փոխել է իր որոշումը՝ քննարկելու ռուսական նավթի ներմուծման լիակատար արգելքը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի պատճառով։
«Երկար սպասված առաջարկ՝ ռուսական նավթի ներմուծման լիակատար և վերջնական, մազոխիստական արգելքի վերաբերյալ», - նշվում է հոդվածում։
Հեղինակի խոսքով՝ կարևոր է հասկանալ, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից բացի՝ ԵՄ ղեկավարության որոշման վրա ազդել է նաև ԵՄ անդամների միջև նավթի ներմուծման շուրջ առկա զգալի տարաձայնությունը։
Նշվում է, որ Հունգարիան և Սլովակիան շարունակում են նավթ ստանալ «Դրուժբա» խողովակաշարով՝ շնորհիվ այն բացառության, որը նախատեսվում էր մշտապես վերացնել հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթով։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru