Գերմանիայի նախագահը դեմ է Թրամփի՝ Իրանի հետ պատերազմին
Աշխարհ
«ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ աղետալի սխալ է և միջազգային իրավունքի խախտում: Հակամարտության հիմնավորումները չեն դիմանում քննությանը»,- ըստ Politico-ի՝ այս մասին ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
«Այս պատերազմը, և խնդրում եմ՝ ներեք ինձ, որ սա ասում եմ՝ որպես իրավիճակին անմիջականորեն ներգրավված անձ, քաղաքականապես աղետալի սխալ է», - ասել է Շտայնմայերը:
Գերմանիայի նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգների գործողությունները խախտում են միջազգային իրավունքը: Ավելին, քաղաքական գործիչը նշել է, որ Իրանի կողմից ԱՄՆ-ի վրա անխուսափելի հարձակման վերաբերյալ փաստարկը «չի դիմանում քննությանը»:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ