Պատերազմը չի խանգարել, Հյուսիս-հարավի շինարարությունը իրանական կապալառու ընկերությունը շարունակում է գրաֆիկին համապատասխան. ՏԿԵ նախարար
Քաղաքական
Իրանում պատերազմական գործողությունների հետևանքով չեն դադարեցվել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանքի շինարարական աշխատանքները, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նշեց՝ թեև իրանական կապալառու ընկերությունն է իրականացնում Քաջարան-Ագարակ հատվածում շինաշխատանքները, բայց աշխատանքը օրացուցային գրաֆիկին համապատասխան է ընթանում.
«Գործընկերները շարունակում են որակյալ աշխատանք իրականացնել։ Այնտեղ շուրջ 45 տոկոս կատարված աշխատանք ունենք, երկու թունելների փորման աշխատանքները ավարտվել են, 15 կամուրջներից 14-ի վրա ակտիվ շինաշխատանքներ են իրականացվում։ Ճանապարհի այս հատվածը պլանավորում են շահագործման հանձնել 2027-ի տարեվերջին կամ 2028-ի տարեսկզբին՝ կախված եղանակային պայմաններից»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ