Ռուսական ավիաընկերությունը չեղարկել է ՔՊ-ականի տոմսը
Քաղաքական
ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը չի կարողացել մեկնալ Աշխաբադ, ռուսական ավիաընկերությունը չեղարկել է տոմսերը։
Այսօր նա այդ հարցով դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ հետաքրքրվելով՝ Ռուսաստանը չպե՞տք է պարզաբանում տա Հայաստանին։
Միրզոյանն ասաց, որ պաշտոնական դիվանագիտական խողովակներով կդիմեն ռուսական կողմին՝ հայցելու պարզաբանումներ։
«Ցավոք սրտի, առաջին անգամը չէ, որ մենք ՌԴ-ից լսում ենք ՀՀ պաշտոնյաների մուտքը արգելափակելու մասին։ Ի՞նչ կարող եմ ասել՝ այսպիսի դեպքերը ցավալի են, հետո էլ, որ ասում ենք՝ Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունների մի մասը գալիս է նաև այդ պետությունից, տարակուսած նայում են մեզ ու ասում՝ ո՞նց կարելի է նման բան ասել»,- նշեց Միրզոյանը։
Նա ասաց, թե այս դեպքը լավ չի Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների համար։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ