ՆԱՏՕ-ում ճեղքվածք կա․ Ֆինլանդիայի նախագահը խոսել է դաշինքի ներսում լարվածության մասին
ԱՄՆ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում նկատվում է որոշակի ճեղքվածք՝ հատկապես տրանսատլանտյան գործընկերության շրջանակում։ Նրա խոսքով՝ խոսքը դեռևս լիակատար խզման մասին չէ, սակայն տարբեր մոտեցումները ավելի տեսանելի են դառնում։
Ստուբբը նշել է, որ «Գլոբալ հյուսիսը» փորձում է պահպանել լիբերալ աշխարհակարգի պաշտպանությունը, մինչդեռ ԱՄՆ-ն ավելի շատ առաջնորդվում է գործարքային քաղաքականությամբ։ Այս հակասությունները, ըստ նրա, ձևավորում են նոր ուժային հավասարակշռություն դաշինքի ներսում։
Միաժամանակ, վերջին շրջանում նաև այլ հայտարարություններ են խորացնում լարվածությունը։ Մասնավորապես, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պնդել է, որ Ուկրաինայից միլիարդավոր դոլարներ են տեղափոխվել Արևմուտք, ինչը ևս ընդգծում է ՆԱՏՕ-ի և եվրոպական քաղաքական դաշտում առկա տարաձայնությունները։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը