Պրահայում հարձակվել են «Ռուսական տան» վրա․ Չեխիայի իշխանությունները դա համարում են լուրջ սպառնալիք
Աշխարհ
Չեխիայի ներքին գործերի նախարար Լյուբոմիր Մետնարը խստորեն դատապարտել է Պրահայում գործող «Ռուսական տան» մշակութային կենտրոնի վրա իրականացված հարձակումը՝ այն որակելով որպես լուրջ հակաօրինական գործողություն։ Նրա խոսքով՝ նման միջադեպերը սպառնալիք են հանրային անվտանգությանը և չեն կարող ընդունելի համարվել՝ անկախ օբյեկտի բնույթից կամ պատկանելությունից։
Նախարարի հայտարարության համաձայն՝ ոստիկանությունն արդեն զբաղվում է գործով, շարունակվում է իրավիճակի մշտադիտարկումը, և անհրաժեշտության դեպքում պատրաստ են լրացուցիչ անվտանգության միջոցներ կիրառել։ Դեպքի հանգամանքները դեռևս ամբողջությամբ պարզված չեն։
Ավելի վաղ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն հայտնել էր, որ հարձակման օրը կարող էր ընտրված լինել միտումնավոր՝ համընկնելով Չեխիայում ռուսական մշակույթի օրերի ավարտական միջոցառման հետ։ Առայժմ անհայտ է՝ հարձակումը իրականացրել է մեկ անձ, թե կազմակերպված խումբ․ քննիչները հավաքում են ապացույցներ և ուսումնասիրում տեսախցիկների գրառումները։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը