«Հանրապետության» հրապարակում Իրանի քաղաքացին ծեծել է, այնուհետև՝ կծել հայուհուն
Իրավունք
Դեռ բավական չէ, որ, տղամարդ լինելով, ծեծել է կին արարածի, նաև կծել է նրա ձեռքը, և այս ամենը՝ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում: Վերոնշյալ արարքի համար ամբաստանյալի աթոռին հայտնվածը Իրանի Իսլամական Հանրապետության Մաշադ քաղաքի բնակիչ, 33-ամյա Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահն է: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն։
Վերջինս, ինչպես պարզվել է քննությամբ, 2012թ. հուլիսի 31-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևանի Հանրապետության հրապարակում վիճաբանել է ժաննա Զաքարյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան, ապա նաեւ կծել Ժ. Զաքարյանի ձեռքը:
Աբոլֆազլն իր հիշյալ արարքով Ժ. Զաքարյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է թեթև վնաս՝ աջ դաստակի 5-րդ մատի սալջարդ վերքի, աջ բազկի ներսային մակերեսի, ձախ դաստակի թիկնային մակերեսի քերծվածքների, աջ նախաբազկի վերին երրորդի առաջային մակերեսի արյունազեղման ձևերով, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում