Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Իրանի քաղաքացիները հայուհիների հետ թմրաբիզնես են ծավալել Հայաստանում

Իրավունք

Երևան քաղաքում բնակվող ԻԻՀ քաղաքացի Ահմադռեզա Քարիմի Բախշին, ցանկանալով ՀՀ տարածքում զբաղվել թմրամիջոցների վաճառքով, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ԻԻՀ քաղաքացիներ Հոսեին Նահալիի և Բաբաք Մոհամմադզադեհի հետ՝ վերջինիս կողմից մաքսանենգորեն ՀՀ տեղափոխված տարբեր տեսակի թմրամիջոցները ձեռք բերելու և ՀՀ տարածքում իրացնելու վերաբերյալ, և նշված պայմանավորվածությունն իրականացնելու համար հանցավոր համաձայնության է եկել իր վաղեմի ծանոթներ, Երևան քաղաքի բնակիչներ Սոնա Պռոշիկյանի և Մելինե Տերտերյանի հետ, որ վերջիններս Իրանից մաքսանենգ ճանապարհով տարբեր տեսակի թմրամիջոցները Հայաստան տեղափոխելուց հետո դրանք իրենից ձեռք կբերեն և կիրացնեն ՀՀ տարածքում, ինչպես նաև գումարներ կտրամադրեն թմրամիջոցները ՀՀ տեղափոխելու համար:

Ահմադռեզա Բախշիի, Մելինե Տերտերյանի և Սոնա Պռոշիկյանի օժանդակությամբ, որոնք նախապես խոստացել են թմրամիջոցները մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխելուց հետո դրանք ձեռք բերել և իրացնել, ինչպես նաև թմրամիջոցների մաքսանենգության համար տրամադրել են գումարներ, Բաբաք Մոհամմադզադեհը 2011 թվականի մայիս ամսին երեք դեպքերով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, պահել, մաքսանենգորեն Իրանից Հայաստան է տեղափոխել և իրացրել տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Այսպես, պայմանավորվածությունը իրականացնելու համար Բաբաք Մոհամմադզադեհը 2011 թվականի մայիսի 02-ին Ահմադռեզա Բախշիի կողմից ձեռք բերված ավիատոմսերով Թեհրան-Երևան չվերթով ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և ՀՀ մաքսային սահմանով, մաքսային հսկողությունից թաքցնելով, Իրանից Հայաստան է տեղափոխել 250 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոց և այդ թմրամիջոցից իրացնելու նպատակով Ահմադռեզա Քարիմի Բախշին ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի՝ 50 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոց, որը պահել է իր մոտ, ապա ապօրինի իրացրել Երևան քաղաքի բնակչուհի Մելինե Տերտերյանին, իսկ վերջինս իրացնելու նպատակով Ահմադռեզա Բախշիից ձեռք բերելով 50 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցը՝ մաս-մաս այն իրացրել է ՀՀ տարածքում:

2011 թվականի մայիսի 09-ին դարձյալ Բաբաք Մոհամմադալի Մոհամմադզադեհը Ահմադռեզա Բախշիի կողմից ձեռք բերված ավիատոմսերով Թեհրան-Երևան չվերթով ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և ՀՀ մաքսային սահմանով, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ է տեղափոխել 110 գրամ ափիոն ու 200 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցներ, և այդ թմրամիջոցներից իրացնելու նպատակով Ահմադռեզա Քարիմի Բախշին ապօրինի ձեռք է բերել 75 գրամ հաշիշ և 75 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցներ, պահել իր մոտ և դրանից 75 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը կրկին ապօրինի իրացրել է Երևան քաղաքի բնակչուհի Մելինե Տերտերյանին, որն էլ իրացնելու նպատակով Ահմադռեզա Բախշիից ձեռք բերելով 75 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը՝ մաս-մաս այն իրացրել է ՀՀ տարածքում:

Ահմադռեզա Բախշիի, Մելինե Տերտերյանի և Սոնա Պռոշիկյանի օժանդակությամբ 2011 թվականի մայիսի 16-ին նույն եղանակով Թեհրան-Երևան չվերթով հերթական անգամ Բաբաք Մոհամմադալի Մոհամմադզադեհը ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և իր հետ ՀՀ մաքսային սահմանով, մաքսային հսկողությունից թաքցնելով, ԻԻՀ-ից Հայաստան է տեղափոխել 86,436 գրամ ափիոն և 101,985 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցներ, պահված ուղիղ աղիքում, սակայն չի հասցրել իրացնել, քանի որ բռնվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

2011 թվականի մայիսի 17-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության կողմից:

2012թ. դեկտեմբերի 7-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ ամբաստանյալ Բաբաք Մոհամմադալի Մոհամմադզադեհը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի (մաքսանենգություն) 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 266 (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրան դատապարտել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով, գույքի՝ մաքսանենգության առարկաներ հանդիսացող 86,436 գրամ ափիոն և 101,985 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցների բռնագրավմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկման 9 (ինը) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կանոններով նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 11 /տասնմեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, գույքի՝ մաքսանենգության առարկաներ հանդիսացող 86,436 գրամ ափիոն և 101,985 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցների բռնագրավմամբ: Պատժի հետ մեկտեղ, Բաբաք Մոհամմադալի Մոհամմադզադեհի նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում «Ափիոնային թմրամոլության» դեմ:

Ամբաստանյալ Ահմադռեզա Քարիմի Բախշինը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի (մաքսանենգություն, հանցակցություն) 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրան դատապարտել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով, գույքի՝ մաքսանենգության առարկաներ հանդիսացող 86,436 գրամ ափիոն և 101,985 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցների բռնագրավմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկման 9 (ինը) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կանոններով նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 13 (տասներեք) տարի ժամկետով, գույքի՝ մաքսանենգության առարկաներ հանդիսացող 86,436 գրամ ափիոն և 101,985 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցների բռնագրավմամբ: Պատժի հետ մեկտեղ, ՀՀ քրեական օրենսգրքի 97 հոդվածի կիրառմամբ Ահմադռեզա Քարիմի Բախշիի նկատմամբ նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում «Ափիոնային թմրամոլության» դեմ:

Ամբաստանյալ Մելինե Տերտերյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրան դատապարտել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկման 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, գույքի՝ մաքսանենգության առարկաներ հանդիսացող 86,436 գրամ ափիոն և 101,985 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցների բռնագրավմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկման 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկման 7 (յոթ) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կանոններով նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 8 (ութ) տարի ժամկետով, գույքի՝ մաքսանենգության առարկաներ հանդիսացող 86,436 գրամ ափիոն և 101,985 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցների բռնագրավմամբ:

Ամբաստանյալ Սոնա Պռոշիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 2-րդ մասով և նրան դատապարտել ազատազրկման 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, գույքի՝ մաքսանենգության առարկաներ հանդիսացող 86,436 գրամ ափիոն և 101,985 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցների բռնագրավմամբ:

Ներկայումս սույն գործով դատավճիռը ամբաստանյալները բողոքարկել են վերաքննիչ քրեական դատարան:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված