FEMEN-ի ակտիվիստուհիները մերկացել են Դավոսում
Իրավունք
Կիրակի օրը՝ Դավոսի միջազգային ֆորումի ժամանակ, FEMEN կանանց շարժման ակտիվիստուհիները մերկ ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն թույլ սեռի ներկայացուցիչների. գրում է Взгляд-ը:
Շվեցարական Դավոս քաղաքում FEMEN ուկրաինական շարժման աղջիկները, չնայած սառնամանիքին, մերկացել են, ծխարձակող սարքեր այրել և սուլոցնելով առաջ շարժվել: Իրենց իսկ խոսքերով՝ այդ կերպ նրանք փորձել են ֆորումի մասնակիցների ուշադրությունը հրավիրել կանանց իրավունքների ոտնահարման վրա: Նրանց կարծիքով՝ կանանց օգտագործում են որպես էժան աշխատուժ և սեքս-ստրկուհի:
Հերթական ակցիայի լոզունգն է եղել՝ «Աղքատ, որովհետև՝ կին»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում