Ղրղզստանը խստացրել է աղջիկ փախցնելու համար նախատեսվող պատիժը
Իրավունք
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն օրենք է ստորագրել, որով քրեական օրենսգրքում նախատեսվում է փոփոխություններ մտցնել կանանց ստիպողաբար ամուսնացնելու համար նախատեսվող պատժի հարցում. Риа Новости-ին հայտնել են Ղրղզստանի նախագահի մամլո ծառայությունից:
Խորհրդարանի կողմից հավանության արժանացած օրենքն ուղղված են 17 տարին չլրացած աղջիկների իրավունքների պաշտպանությանը և կանանց առևանգելու եղանակով բռնի ամուսնության ստիպելու դեմ պայքարելու համար:
Կնոջ կամքին հակառակ՝ նրա հետ ամուսնության նպատակով վերջինիս առևանգելու համար «փեսացուին» սպառնում է 5-7 տարվա ազատազրկում: Նախկինում պատիժ էր սահմանված մինչև 3 տարի:
17 տարին չլրացած անձի հետ բռնությամբ ամուսնանալու դեպքում «փեսացուին» սպառնալու է 7-10 տարվա ազատազրկում:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում