«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի ներմուծման փորձ (տեսանյութ)
ԻրավունքՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողն ապրիլի 28-ին՝ ժամը 04։35-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս լսել է արտասովոր ձայներ։
Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողների կողմից կատարվել է տեղանքի զննություն և հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված, ներնետված 3 փաթեթ, որոնցում առկա է եղել 8 բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու