Թրամփը ցանկանում է ապրել Բուքինգհեմյան պալատում․ անսպասելի հայտարարություն
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղուց է երազում ապրել Բուքինգհեմյան պալատում և պատրաստ է այդ հարցը քննարկել Մեծ Բրիտանիայի թագավորի հետ։ Նա այս մասին գրել է իր Truth Social սոցիալական հարթակում։
Թրամփը նշել է, որ մտադիր է այդ թեման քննարկել Կառլ III-ի և թագուհու հետ՝ ակնարկելով հնարավոր հանդիպում։ Նրա գրառումը լայն արձագանք է ստացել սոցիալական ցանցերում։
Հայտարարությունը հնչել է Մեծ Բրիտանիայի հետ շփումների ֆոնին, սակայն պաշտոնական արձագանք այս պահին չի հաղորդվել։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու