Զելենսկին հայտարարել է՝ ուկրաինական կառավարությունում սպասվում են փոփոխություններ
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ մոտ ժամանակում փոփոխություններ են իրականացվելու երկրի նախարարություններում և պետական կառույցներում։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։
Զելենսկու խոսքով՝ վերադասավորումներ են նախատեսվում նախարարների տեղակալների մակարդակով։ Նա ընդգծել է, որ կարևոր է ապահովել արդյունավետ համագործակցություն խորհրդարանի հետ, ինչպես նաև լուծել թափուր նախարարական պաշտոնների հարցը։
Ուկրաինայի նախագահը նշել է նաև, որ փոփոխություններ են սպասվում պետական ընկերություններում, այդ թվում՝ «Էներգոատոմ»-ում, որի համար արդեն ձևավորվել է նոր դիտորդական խորհուրդ։ Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր Ֆյոդոր Վենիսլավսկին կոչ էր արել պաշտոնանկ անել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովին՝ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ