ԱՄՆ բանկի աշխատակցուհին անջատել է հեռախոսը՝ չհավատալով Հռոմի պապին
ԱՄՆ
ԱՄՆ բանկերից մեկի աջակցման ծառայության աշխատակցուհին անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել՝ հեռախոսազրույցի ընթացքում անջատելով զանգը Հռոմի պապ Լևոն XIV-ի վրա։ Դեպքի մասին հայտնում է «The New York Times»-ը։
Պարբերականի տվյալներով՝ պոնտիֆիկոսը զանգահարել էր բանկ՝ իր կոնտակտային տվյալները թարմացնելու համար։ Նա ներկայացել էր իր աշխարհիկ անունով՝ Ռոբերտ Պրևո, և պատասխանել անվտանգության հետ կապված բոլոր հարցերին։ Սակայն բանկի աշխատակցուհին հայտարարել էր, որ դա բավարար չէ և անհրաժեշտ է անձամբ ներկայանալ մասնաճյուղ։
Այդ պահին Հռոմի պապը փորձել էր բացատրել իրավիճակը՝ հարցնելով՝ «Կօգնի՞, եթե ասեմ, որ ես Պապ Լևոն XIV-ն եմ»։ Ըստ աղբյուրի՝ այդ խոսքերից հետո աշխատակցուհին պարզապես անջատել է հեռախոսը։ Ավելի ուշ խնդիրը լուծվել է բանկի ղեկավարության հետ կապ ունեցող մեկ այլ հոգևորականի միջամտությամբ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ